Նյու Յորքի քաղաքային խորհուրդը հաստատել է օրինագիծը, որը նախատեսում է քաղաքի փողոցներից մեկը անվանել խորհրդային գրող Սերգեյ Դովլաթովի անունով: Օրինագիծը կուղարկվի քաղաքապետին, որից հետո այն վերջնական ուժի մեջ կմտնի: Դովլաթովի անունը կկրի 63-րդ ճանապարհի և 108-րդ փողոցի հատումը` քաղաքի Քվինս շրջանում, ուր գրողն ապրել է տասը տարի: Այն կստանա «Sergei Dovlatov Way» անվանումը: Նման նախաձեռնությամբ հանդես են եկել Դովլաթովի երկրպագուները: Դովլաթովը Նյու Յորք էր տեղափոխվել 1978-ին և այնտեղ ապրել մինչև կյանքի վերջը` 1989-ը: Դովլաթովը ծնվել է 1941-ին, ՈՒֆա քաղաքում` թատրոնի ռեժիսոր, ազգությամբ հրեա Դոնատ Մեչիկի և գրական խմբագիր, հայուհի Նորա Դովլաթովի ընտանիքում: